Ոստիկանները ՀՅԴ երիտասարդներին բերման են ենթարկել ադրբեջանցիների դեմ ակցիա անելու համար. VIDEO

Ոստիկանները Մարիոթ Արմենիա հյուրանոցի դիմացից բերման են ենթարկել շուրջ 20 դաշնակցական երիտասարդների, ովքեր փորձել են մտնել հյուրանոց և իրենց բողոքի ձայնը բարձրացնել ընդդեմ Ադրբեջանցիների:

Երիտասարդներին բիրտ ուժի կիրառմամբ տարել են ոստիկանության տարբեր բաժիններ:

Երիտասարդների հետ բերման են ենթարկել նաև Երկիր մեդիա հեռուստաընկերության լրագրող Անի Նահապետյանին։

«Կենտրոնի ոստիկանությունում եմ, տասնյակ երիտասարդներ են բերման ենթարկել, դռները փակ են, ինձ որպես պաշտպան ներս չեն թողնում», — գրել է փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը: