Ինչպես է ՔՊ պատգամավոր Մարիա Կարապետյանը մասնակցել ադրբեջանական Նովրուզի տոնակատարությանը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը 2015թ. մասնակցել է ադրբեջանական Նովրուզի տոնակատարությանը: Այս մասին է վկայում ադրբեջանցի Օրխան Նաբիևի՝ 2015թ. յութուբում հրապարակած տեսանյութը, որտեղ Մարիա Կարապետյանը մասնակցում է տոնակատարությանը, թռչկոտում խարույկի շուրջ, զվարճանում, նաև բառացի հետևյալն է ասում. «Նովրուզի կապակցությամբ շնորհավորում եմ ձեզ բոլորիդ, թող բարի, առատ տարի լինի, գարնան սկիզբը լավը լինի, համբուրում եմ»: