Քրիստինա Եղոյանը պատմել է, թե ինչով է պայմանավորված դեմքի ուրախ արտահայտությունը

Երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանը լուսանկար է հրապարակել Ինստագրամի իր էջում և գրել.

«Նկարում ուրախ դեմքիս արտահայտությունը կապված էր հենց շունիկի գտնվելու նորության հետ
Օրեր առաջ այս սիրունիկ շունիկը կորել էր, նրան 2 օր փնտրում էին ամբողջ քաղաքով, անընդհատ լաց էին լինում երբ պատկերացնում էին որ հնարավոր է այլևս չգտնեն շունիկին:

Ես էլ աննկարագրելի սեր ունեմ դեպի շունիկները, և ավելի աննկարագրելի սեր հատկապես իմ շունիկի նկատմամբ:

Այն մարդիկ ովքեր չունեն ընտանի կենդանիներ, չեն էլ կարող պատկերացնել թե մարդ որքան կարող է կապվել, սիրել, հոգ տանել իր հետ ապրող կենդանու մասին:

Ու հա մոռացա նշեմ, որ նկարում ուրախ դեմքիս արտահայտությունը կապված էր հենց շունիկի գտնվելու նորության հետ»։