Պուտինը Լենինին անվանել է Ուկրաինայի հեղինակ և ճարտարապետ. VIDEO

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վլադիմիր Լենինին անվանել է Ուկրաինայի հեղինակ և ճարտարապետ։

«Բոլշևիկյան քաղաքականության արդյունքում առաջացավ Խորհրդային Ուկրաինան, որը նույնիսկ այսօր կարելի է անվանել «Վլադիմիր Իլյիչ Լենինի անվան Ուկրաինա»։ Նա է դրա հեղինակն ու ճարտարապետը, դա լիովին և ամբողջությամբ հաստատված է արխիվային փաստաթղթերով, այդ թվում՝ Լենինի կոշտ հրահանգներով Դոնբասի վերաբերյալ, որը բառացիորեն մտցվել է Ուկրաինա», — ասել է Պուտինը իր ուղերձում։