Ֆուտբոլի համաշխարհային արքա բրազիլացի Պելեն, ով 82 տարեկանում պայքարում է քաղցկեղի դեմ, սկսել է հրաժեշտ տալ ընտանիքին և ընկերներին, քանի որ վիճակը վատացել է։ Այս մասին հայտարարել է բրիտանացի գործարար, սպորտային մենեջեր Ֆրենկ Խալիդը, հաղորդում է «Իզվեստիա»-ն։
«Պելեն հիվանդանոցի մահճակալից հրաժեշտ է տալիս ընտանիքին և ընկերներին: Ֆուտբոլի լեգենդ Պելեն կամաց-կամաց տանուլ է տալիս քաղցկեղի դեմ պայքարում։ Ընտանիքն ասում է, որ նրա վիճակն ավելի է վատանում»,- գրել է նա Twitter-ում։
Նաև համացանցում տարածվել է տեսանյութ՝ Պելեին հրաժեշտ տալու նախապատրաստություններով։ Արտահոսած կադրերում երեւում է բրազիլացի մարզիկի նկարով մեծ ոսկե տուփ։ Ինչպես հաղորդում է La Notícia-ն, Սանթոս քաղաքի «Վիլա Բելմիրո» մարզադաշտում կառույց են հավաքվում, որը նման է դագաղ կրող հարթակի։ Բացի այդ, տեղում ամրացված վրան են բերվում Պելեի լուսանկարներն ու նրա պատկերով քանդակները։
Պելեի առողջական վիճակի վատթարացման մասին դեկտեմբերի 21-ին հայտնել են նրա բժիշկները: Նրանք մատնանշել են աշխարհահռչակ ֆուտբոլիստի ուռուցքային հիվանդության բուժման բացասական դինամիկան։