Ձյուն է սպասվում

Հանրապետության տարածքում փետրվարի 21-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 22-ին առանձին շրջաններում, 25-ի ցերեկը, 26-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` ձյան տեսքով:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-24-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևանում փետրվարի 21-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 22-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ և կարճատև անձրև։ Փետրվարի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է անձրև: