Ոչ մի դեպքում չգնել այդ թռչնամիսը․ ՍԱՏՄ-ն զգուշացնում է

Երևանի տարբեր վարչական շրջաններում ինչ-որ մարդիկ մեքենաների թափքերից թռչնամիս են վաճառում շենքերի բակերում և փողոցներում, հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

«Նախ տեղեկացնում ենք, որ այդ թռչնամիսը կարող է վտանգավոր լինել ձեր առողջության համար՝ դրանց նկատմամբ որևէ վերահսկողություն չի իրականացվել, և հորդորում ենք ոչ մի դեպքում այն չգնել»,-նշված է հաղորդագրության մեջ:

ՍԱՏՄ–ն անցնում է ուժեղացված հսկողության. որն է ամենամեծ խնդիրն ըստ կառույցի ղեկավարի
Տեսչական մարմնից հորդորում են թռչնամսի ապօրինի վաճառքը նկատելու դեպքում այն վաճառող անձանց, նրանց մեքենայի մասին տվյալները՝ մակնիշը, պետհամարանիշը, տրամադրել ՀՀ ոստիկանությանը, Երևանի քաղաքապետարանին և վարչական շրջաններին՝ թեժ գծերի միջոցով:

Քաղաքացիները կարող են դիմել նաև ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին՝ 010-206040 կամ 012-906090 հեռախոսահամարներով: