Լիկա Սալմանյանն ավտովթարի է ենթարկվել. Մանրամասներ

Այսօր՝ փետրվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Երկու մեքենաներ Արշակունյաց պողոտայում բախվել են, որոնցից մեկի վարորդը դերասանուհի Լիկա Սալմանյանն է:

Starnews-ը զրուցել է դերասանուհու հետ: Վերջինս բացառիկ մանրամասներ է ներկայացրել:

«Ավտովթարը տեղի է ունեցել ոչ իմ մեղավորությամբ:Անցորդին զիջելու համար կանգնել էի անցումի մոտ: Մեկ այլ մեքենան եկել եւ հարվածել է մեքենայիս: Մեր մեքենան հարվածից մի քանի մետր այն կողմ է գնացել»,-ասաց Լիկան: