Մերոնք ադրբեջանցիներին մի լավ ծեծել են, ռուսներն էլ չեն խանգարել, թողել են՝ մի լավ պատժեն. Հոխիկյան

Այսօր լրանում է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման 8-րդ օրը. 8 օր շարունակ Արցախը կտրված է Մայր Հայաստանից, իսկ թե ի՞նչ է անում Մայր Հայաստանի իշխանությունն Արցախում ապրող ավելի քան 120 հազար հային ադրբեջանական շրջափակման մեջ չթողնելու համար, մեդիափորձագետ, Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի անդամ Նաիրի Հոխիկյանի համար տեսանելի չէ։

Ավելին, ըստ Հոխիկյանի, Հայաստանի Կառավարության քայլերը տեսանելի չեն, որովհետև դրանք պարզապես չկան. այս Կառավարությունը բացարձակապես ոչինչ չի անում ազգությամբ հայերի փրկության համար։

«44-օրյա պատերազմը գործարք էր՝ պայմանավորված։ Հայաստանի իշխող կուսացկության արած հայտարարություններից էլ փաստվում է՝ Հայաստանի քաղաքական իշխանությունը ձեռքերը լվացել է Արցախից. Ինչպես ասում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ իրենց քաղաքական դիրքորոշումը հետևյալն է՝ «Արցախից պրծնեն՝ Հայաստանը նորմալ երկիր դարձնեն»։ Իսկ եթե սրան ավելացնում ենք Խաչատուր Սուքիասյանի հետևյալ ասածը՝ ռուսները թող գնան իրենց Ղարաբաղում իրենց անվտանգությունն ապահովեն տարածաշրջանում, Հայաստանը պետք է բաց լինի Թուրքիայի համար, ապա պարզ է դառնում՝ այս իշխանությունը չունի ցանկություն Արցախը պահելու համար ջանք գործադրելու»,- ասաց Հոխիկյանը։