ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ. Տեսախցիկն արձանագրել է Աբովյանում ընտանիքի 5 անդամների ողբերգական ավտովթարի պահը

​SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ՝ ինչպես է երեկ՝ փետրվարի 20–ին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի սկզբնամասում՝ Արզնու խճուղում, տեղի ունեցել խոշոր ու ողբերգական ավտովթարը, ինչի հետևանքով ընտանիքի 5 անդամներ տեղում մահացել էին, իսկ անչափահաս երեխան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 20-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում, Արզնու խճուղում՝ Աբովյան քաղաքի սկզբնամասում, «Հանրապետական Հակատուբերկուլոզային Դիսպանսեր» ՓԲԸ- ի դիմաց, բախվել են են BMW X5, Opel և ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 5 հոգի տեղում մահացել էին։

Կոտայքի բաժնի ոստիկաններն ու քննչական բաժնի քննիչները պարզել են՝ 06-ը վարել է Չարենցավան քաղաքի բնակիչ, 46-ամյա Վաչագան Պետրոսյանը, ուղևորները եղել են՝ Չարենցավան քաղաքի բնակիչներ, 40-ամյա Արմինե Պետրոսյանը, 17-ամյա Վահե Պետրոսյանը, 65-ամյա Գյուլնարա Պետրոսյանը, Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 34-ամյա Մելինե Գասպարյանը: Վերջիններս տեղում մահացել են, իսկ 06-ի մյուս ուղևոր, 15-ամյա Վանուհի Պետրոսյանը «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ տեղափոխվել է «Աբովան» բժշկական կենտրոն, որտեղից էլ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածները ընտանիքի անդամներ էին: Պարզվել է՝ Opel-ը վարել է Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 60-ամյա Վալիշան Կարապետյանը, իսկ վթարից որոշ ժամանակ անց ոստիկաններին է ներկայացել Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 53-ամյա Սամսոն Դավթյանը և հայտնել, որ BMW X5-ը ինքն է վարել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչներն ունեն կասկածներ, որ BMW-ն նա չի վարել: