Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 12:00-13:50-ը կրակ չեն բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
Ւսկ Արցախի ՊՆ-ից հայտնում են. Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13:05-ի սահմաններում, կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է: