Որքա՞ն կարելի է միսը պահել սառնարանում. Կարդացեք և պատմեք ձեր ընկերներին

Միսը սխալ պահելը կարող է շատ վտանգավոր լինել, ուստի շատ կարեւոր է պահպանել դա պահպանման բոլոր կանոնները։

ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների (CDC) մասնագետները խորհուրդ են տալիս արդեն պատրաստված միսը պահել միայն կտրատված վիճակում. մսի մեծ կտորները՝ տապակած կտորները, թե ամբողջական հնդկահավը, խորհուրդ է տրվում բաժանել ոչ մեծ չափաբաժինների՝ ավելի արդյունավետ սառեցման համար։

Ինչպես գրում է Eat This, Not That! պարբերականը, մասնագետները խորհուրդ են տալիս պատրաստված միսը սառնարանում թողնել 4 աստիճանի պայմաններում։ Այն պետք է սառնարան դնել 2 ժամվա ընթացքում։ Եթե ուտելիքն արդեն մնացել է մեքենայում կամ արեւի տակ, այն պետք է սառեցնել մեկ ժամվա ընթացքում կամ դեն նետել։

Միսը սառը պայմաններում պահելը դանդաղեցնում է դրա մեջ մանրէների առաջացումը, որոնք հետո կարող են վարակել մարդուն։

Մասնագետների խոսքով՝ աղիքային ցուպիկը եւ սալմոնելան տարածված մանրէներ են, որոնք կարելի է գտնել մսի մեջ։ Եթե որեւէ մեկը միս է կերել, որը վարակված էր դրանցից որեւէ մեկով, նրա մոտ կարող է սննդային թունավորում առաջանալ։

Օրինակ, աղիքային ցուպիկը կարող է առաջացնել ծանր հիվանդություններ՝ լուծ, միզուղիների վարակներ, շնչուղիների հիվանդություններ եւ վարակներ արյան շրջանառության ուղիներում։

Գիտնականների խոսքով պատրաստի բեկոնը կամ երշիկը կարող են անվտանգ մեկ շաբաթ պահվել սառնարանում՝ 4 եւ ավելի ցածր աստիճանների դեպքում։ Տավարի միսը կամ թռչնամիսը սառնարանում կարող է պահվել միայն 3-4 օր։

NEWS.am Medicine