ԱԺ-ում նոր բուֆետ են բացում. ներկա է Ալեն Սիմոնյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ բուֆետում այս պահին բացման նախապատրաստական աշխատանքների մեջ են, ֆուրշետի սեղան են գցել, որ նաև հյուրասիրվեն: Տոնական տրամադրություն ապահովելու համար անգամ հարսանեկան ռիթմերով երաժշտություն են միացրել:

Ի դեպ, ԱԺ նոր ճաշարանի բացումն այնքան կարևոր իրադարձություն է, որ դրան մասնակցում է նաև անձամբ ԱԺ նախագահը, որը շրջեց ճաշարանի տարածքում և հաջողություն մաղթեց բոլորին, ԱԺ աշխատակազմի ղեկավարի Վահան Նարիբեկյանն էլ` բարի ախորժակ: Նարիբեկյանը նաև հայտարարեց, որ այսօր հյուրասիրություն է, գումար չենք վճարում: