Արտաշ ջան, ամբողջ կյանքումդ ամեն տեսակ շքեղություն տեսար, բայց քեզ չտեսի պես ես պահում, հերիք է

Երգիչ Արտաշ Ասատրյանն, ով ամբողջ կյանքում երբեք գումարի պակաս չի ունեցել, ինչը թույլ է տվել ցանկացած վայելքից օգտվել, միևնույն է` իրեն այնպես է պահում, ասես նոր-նոր հարստացած և կյանքի վայելքները տեսած լինի, գրում է Starnews-ը։

Արտաշ ջան, ինստագրամում հերիք է ամեն ծառ ու թուփ նկարես, տպավորություն ես ստեղծում, որ կյանքումդ ոչինչ չես տեսել ու հիմա նոր-նոր սկսել ես հասկանալ` ինչ է հարուստի կյանքը:

Արի դու մեր խորհուրդն ընդունիր, մի քիչ քեզ տեսած պահիր:

Հավելենք, որ երգիչ Արտաշ Ասատրյանը վերջերս չափազանց նիհարել է: Նա աշխատում է ամեն գնով քաշ կորցնելու վրա:

Եվ իհարկե նիհարելը յուրաքանչյուր մարդուն էլ լավ է, սակայն պետք է փաստենք, որ նիհարելու հետ մեկտեղ չափազանց նկատելի է դարձել Արտաշի ծերությունը:

Համեմատելով Արտաշի նախկին և ներկա հրապարակումները մեզ մնում է նշել, որ նա գեր վիճակում կարծես ավելի երիտասարդ էր երևում, ինչը չենք կարող ասել հիմա:

Նշենք, որ տվյալ պահին երգիչը գտնվում է ԱՄՆ-ում: