Սկանդալ ոստիկանությունում

SHAMSHYAN․com-ի տեղեկություններով՝ սկանդալային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլագրող Գագիկ Շամշյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ Գեղարքունիքի մարզի ոստիկանության բաժիններից մեկի պետի ահազանգի փաստով։

Նշված բաժնի ոստիկանապետն իր վերադասին զեկուցել է, որ քրեական գործով ձերբակալված Երևանի բնակիչ 40-ամյա Կ․Հ․-ն իր հետ զրույցի ընթացքում բանավոր կերպով հայտնել է, որ Սևանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթը կարճելու և իր Mercedes G500 մակնիշի ավտոմեքենան իրեն վերադարձնելու նպատակով ճանապարհային ոստիկանության սպան Երևան քաղաքում իրենից ուզել է 2500 ԱՄՆ դոլար։

Շամշյանի տեղեկություններով՝ գումարը նա տվել է առձեռն՝ Երևանում ճանապարհային ոստիկանին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ խոսքը Ճանապարհային ոստիկանության ծառայող Վրույր Գաբրիելյանի մասին է, ում ամիսներ առաջ ՀՀոստիկանության պետ, ոստիկանության գեներալ մայոր Վահե Ղազարյանը ազատել էր ղբաղեցրած պաշտոնից։

Գաբրիելյանը համարվում էր ՀՀ նախկին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի «լյուբիմչիկը» և նրան ժամանակին Օսիպյանը նշանակել էր Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար։ Գաբրիելյանի հորեղբայրն էլ գեներալ-մայոր է։ Շամշյանի տեղեկություններով՝ սա առաջին դեպքը չէ, երբ Գաբրիելյանի կողմից ենթադրյալ խարդախությունների մասին ոստիկանությունում ահազանգեր են ստացվում։