ՀՐԱՏԱՊ. Պուտինը հրաման է տվել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բալիստիկ հրթիռների արձակմամբ ռազմավարական զսպման ուժերի զորավարժություններ է սկսել, RIA Novosti-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այո», — ասաց Պեսկովը:

Ռուսաստանի նախագահն իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ միասին հետևում է իրավիճակային կենտրոնից բալիստիկ հրթիռների ուսումնական արձակմանը։

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ այս զորավարժությունները պլանավորված էին։