Այնքան էլ կայուն շրջան չէ ոչ տանը, ոչ աշխատավայրում․ դեկտեմբերի 6-ի աստղագուշակ

Խոյ

Փորձեք խուսափել, ձեզնից վանել բացասական էներգիան: Լավ սնվեք, շատ քնեք, հեռու վանեք վատ մտքերն ու վատ մարդկանց և ամեն ինչ լավ կլինի:

Ցուլ

Մեծ գնումներ են սպասվում, այդ թվում՝ անշարժ գույքի տեսքով: Ֆինանսական աջակցություն կստանաք, ինչը ձեզ շատ կուրախացնի:

Երկվորյակ

Հետաքրքիր մտներ ու գաղափարներ ունեք, բայց դրանք իրականացման համար կամ ոչինչ չեք անում կամ սխալ եք անում, փոխեք մոտեցումը:

Խեցգետին

Այնքան էլ կայուն շրջան չէ ոչ տանը, ոչ աշխատավայրում: Սթրեսային իրավիճակներում կհայտնվեք, բայց մի հուսահատվեք, բոլորի մոտ էլ այդ շրջանը լինում է:

Առյուծ

Գործնական ցանկացած հանդիպում այսօր լավ կավարտվի, ինչը չի կարելի ասել սիրային ասպարեզում: Սիրելիի հետ հարաբերություններում զգույշ եղեք, ամենաչնչին բանը կարող է դառնալ վեճի առարկա:

Կույս

Եթե զգում եք ինչ-որ բան չի ստացվում, ուրեմն այլ ճանապարհով փորձեք հասնել ուզածին, այլ ոչ թե զոռով: Ուժով ոչ մի բանի չեք հասնի:

Կշեռք

Օրը շատ արագ կթռչի: Չեք էլ զգա ինչպես երեկոն մոտեցավ, կզգաք, որ ձեր մտածածներից ոչինչ չեք արել, չեք հասցրել, բայց դա այդպես չէ, պարզապես գործերն են շատ:

Կարիճ

Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ աշխատավայրում հաջողության հասնելու համար: Դուք դոփում եք տեղում, ոչ մի տեղ չտանող ճանապարհով եք գնում, փորձեք ելք գտնել:

Աղեղնավոր

Բարդ գործ կարող եք սկսել, եթե հաստատ գիտեք՝ լավ օգնական ունեք, եթե ոչ, միայնակ եք, ապա ձեր ուժերին ներածին չափի գործ ձեռնարկեք, թե չէ չեք հաջողի:

Այծեղջյուր

Օրը լի է և դրական, և բացասական էմոցիաներով: Օրը սկիզբը բացասական կլինի գործնական առումով, իսկ օրը վերջը դրական՝ սիրային առումով:

Ջրհոս

Մի խառնեք գործնական ու անձնական հարաբերությունները, դրանից ոչ մի լավ բան դուրս չի գա, այն ինչի հասել եք, կարճ ժամանակում կանէանա:

Ձկներ

Անձնական կյանքում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ: Սիրելիի հետ կոնֆլիկտ կունենաք, որի պատճառը կլինի սխալ հասկացվածությունը, բայց եթե առանց վեճի խոսեք, դիմացինին անպայման ձեր ուզածը կբացատրեք: