Ինչ վիճակում է երեկ հրազենային վիրավորում ստացած զինծառայողը. Մանրամասներ

Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ ժամը 20:00-ի սահմաններում, չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորում է ստացել ԶՈՒ զինծառայող Գ. Հ.-ն: Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

24News-ի տեղեկություններով, զինծառայողին տեղափոխել են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, նա այս պահին վիրահատվում է:

Պաշտպանության տարածած հաղորդագրության համաձայն՝ դեպքի հանգամանքները պարզելու համար տարվում է քննություն: