ԱԳՆ աշխատակիցը List.am-ում խարդախության զոհ է դարձել

Aravot.am-ի տեղեկություններով` օրերս խարդախության թիրախում է հայտնվել ՀՀ ԱԳՆ աշխատակիցը։ Մասնավորապես, նոյեմբերի 29-ին Երեւանի բնակիչ Ա. Պ.-ն, ով ՀՀ ԱԳՆ դիվանագետ է, հաղորդում է տվել ոստիկանությանն այն մասին, որ «List.am»-ում առկա հայտարարությամբ ապրանք գնելու համար «Վոթսապ» հավելվածի օգտատերը իրենից պահանջել և ստացել է բանկային քարտի տվյալները։ Այդ անձը, սակայն, խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու միջոցով Ա.Պ-ի բանկային քարտից կանխիկացրել է 260.000 դրամ: