Էդ կաթը ամեն առավոտ գողանում են ու տանում, որ խմեն մենակ Սաշիկի թոռները

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հենց նոր ճանապարհին ես մեքենայի տակ գցեցի կիսատկլոր համասեռամոլ պարեկի: Ուշադրություն գրավեց, չէ՞, գրածս:

Տեխնոլոգիա 1: ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՐԱՎՈՒՄ.

Ի՞նչը կարող է գրավել աուդիտորիայի ուշադրությունը: Թվարկենք.
Սաշիկի «արագաչափերն ու 50%-ները», Սերժի «կազինոների կրվածները», Քոչարյանի «միլիարդները», Մոնումենտի տները, Բեգլարյանի, Խաչատրյան Գագոյի, Ծառուկյանի և այլնի թալանը և այլն:

Ի՞նչ որ մի տեղ տեսա՞ք «Արցախ, Հայաստան, Սփյուռք, սահման, Եռաբլուր, զոհ, պարտություն, ինքնիշխանություն» և այն բառերը, որոնք դուք սովոր եք օգտագործել: Այսպիսով, մարդու ուշադրությունը գրավում է այն, ինչը կենցաղառեզոնանսային է և ոչ «ազգահայրենասիրական»: Սա մարկետինգի ամենակարևոր օրենքն է:

«Ընտիր կաթ» անվանումով ապրանքը ավելի լավ կծախվի, եթե Քարդաշյանը մտնի այդ կաթով վաննայի մեջ, կամ տարածվի, որ էդ կաթը ամեն առավոտ գողանում են ու տանում են, որ խմեն մենակ «Սաշիկի թոռները»:
Օգնենք սահմանին, գնենք սահմանամերձ գյուղի «Ընտիր կաթը»,- զրո ազդեցություն է ունենալու ուշադրություն գրավելու և ըստ այդմ վաճառքների վրա:
Չարժի, չարժի, ինչի՞ համար:
#մարկետինգ_դլյա_սլաբոնեռվնիխ
#տեխնոլոգիի_բուդուշչեվը_սվետլըվը»։