Խմելու ջուրը հունվարի 1-ից կթանկանա ու կկազմի 208,45 դրամ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր հաստատեց որոշումը։
Նշենք, որ կառավարությունն համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի գնի ավելացումը սպառողների բոլոր խմբերի համար։ Այսինքն մինչեւ 2024 թ․, մեկ տարի, խմելու ջուրը քաղաքացիների համար չի թանկանա։