MediaHub.am-ի տեղեկություններով՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի երևանյան նիստից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կուլիսային հանդիպում են ունեցել:
Մեր աղբյուրի հաղորդմամբ, քննարկվել է Արցախի անվտանգության հարցն ու ՌԴ-ի՝ այդ գործում դերակատարումը։
Արդյո՞ք մեր ստացած լուրերը համապատասխանում են իրականությանը․ Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը կտրականապես հերքեց մեր աղբյուրի փոխանցած տեղեկատվությունը։
«Ընդամենը լուրեր են։ Անհիմն»,- ասաց Ավանեսյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլը գրեց, որ հոկտեմբերի 24 լույս 25-ին Հարությունյանը մեկնել էր Մոսկվա՝ հանդիպելու ՌԴ նախագահին։ Սակայն այդ լուրերը ևս պաշտոնապես չհաստատվեցին։