Նանա ջան, հերիք է քեզ խայտառակես, վերջապես, մեծ կին ես

Starnews-ը գրում է. Իրեն ռաբիսի թագուհի հռչակած ռրգչուհի Նանան բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նանան հրապարակումներ է անում` ցույց տալով իր առօրյան:

Բայց երբեմն երգչուհին կորցնում է չափի և տարիքի զգացողությունը: Նա այս անգամ ինստագրամյան ֆիլտրի միջոցով ներկայացել է հնդիկի կերպարով: Նանա ջան, մեծ կին ես, հերիք է քեզ այդպես պահես:

Նշենք, որ Նանան այն հայտնիներից է, ով դիմել է բազմաթիվ պլաստիկ միջամտությունների: Վերջին շրջանում նա ևս դիմել է նոր էսթետիկ միջամտությունների այդ անգամ էլ առավել քան փոքրացնելով դարձյալ իր քիթը:

Երգչուհին միայն դիմային հատվածում կարծես թե մի քանի վիրահատությունների է հասցրել ենթարկվել։

Քիթ, շուրթեր, ծնոտ, հոնքեր և այլն։ Այժմ դա կարծես թե շարունակվում է կրկին անգամ։