Ալիևը հրաժարվել է հանդիպել Փաշինյանի հետ. Հայտնի է պատճառը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը չի կայանա։

«Բրյուսելում հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի 7-ին։ Բայց երեկ Հիքմեթ Հաջիևը (Ադրբեջանի նախագահի օգնական) ինձ տեղեկացրեց, որ իր հետ կապվել են Շառլ Միշելի (Եվրախորհրդի նախագահ) գրասենյակից և հայտնել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հանդիպմանը միայն այն դեպքում, եթե Ֆրանսիայի նախագահ Մակրոնը մասնակցի։ Սա նշանակում է, որ այս հանդիպումը չի կայանա», — ասել է այսօր Ալիևը։