Ժամեր առաջ Սվետլանան հիվանդանոցում մահացավ

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ նոյեմբերի 17-ին Երևանում վրաերթի ենթարկված և հիվանդանոց տեղափոխված կինը մահացել է։

«Նշված օրը՝ ժամը 18:40-ին, «Լադա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Խորենացու փողոցում վրաերթի էր ենթարկել 80-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Երեկ՝ նոյեմբերի 24-ին, ժամը 07:54-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 80-ամյա Սվետլանա Այդինյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ: