Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև երկխոսության գործընթացը կարող էր ավելի դինամիկ լինել, եթե «չլիներ արտաքին միջամտություն» և փորձեր դադարեցնել այն, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Արևելյան գործընկերության հարցերով ԵՄ հատուկ բանագնաց Դիրկ Շյուբելի հետ հանդիպմանը։
«Բայց սա կապ չունի Փաշինյանի և նրա կառավարության հետ», — ասել է նա։
Նրա խոսքով, կարևոր է, որ «Հայաստանը հստակ ասի, թե իրականում ինչ է ուզում»։
«Եթե ուզում են խոսել Ղարաբաղում հայերի իրավունքների և անվտանգության մասին, ապա ոչինչ չի ստացվի։ Մենք պատրաստ ենք այս մասին խոսել Ղարաբաղում ապրող հայերի հետ, բայց ոչ Մոսկվայի կողմից ուղարկված Վարդանյանի նմանների հետ, որոնց գրպանում ռուս ժողովրդից գողացված միլիարդներ են։ Նրան Մոսկվայից ուղարկել են այնտեղ շատ հստակ օրակարգով։ Մենք պատրաստ ենք խոսել այն մարդկանց հետ, ովքեր ապրում են Ղարաբաղում և ցանկանում են այնտեղ ապրել։ Մենք պատրաստ ենք դրան։ Ի դեպ, այդ գործընթացը սկսվել է»,- ընդգծել է Ալիևը։