ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական դիրքի չարաշահման և փողերի լվացման հոդվածներով, հայտնել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Նրա խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։ Քրգործը կապված է ԵՊԲՀ–ի կողմից անշարժ գույք ձեռք բերելու հետ։ Նշենք, որ այս պահին Աշոտյանը ՔԿ–ում է։
Արմեն Աշոտյանին այսօր արգելել են մեկնել Լիսաբոն՝ Եվրոպական Ժողովրդական կուսակցության քաղաքական համաժողովին մասնակցելու: