Ալեն Սիմոնյանը կարևոր փոփոխություններ է արել ՀՀ Զինված ուժերում

Հայաստանի նախագահի լիազորությունները կարատող Ալեն Սիմոնյանի հրամանագրերով մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել Զինված ուժերում։

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ Արամ Պողոսյանը նշանակվել է զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետ:
Այդ պաշտոնից ազատվել է Ռոմիկ Մարգարյանը։

Իսկ Արայիկ Հարությունյանը ազատվել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից: