Արտակարգ իրավիճակ Վանաձորում… Քննիչներին տարհանել են

Քիչ առաջ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության շենքում ռումբ է տեղադրված․ ուղղությունը դեպի քննիչ, արդարադատության մայոր Տիգրան Թադևոսյանի աշխատասենյակ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տարածքը սահմանազատվել է, որպեսզի փրկարարներն ու սակրավորները որոնողական աշխատանքներ կատարեն։

Տեղում ՀՀ ՊՆ թիվ N զորամասի ինժեներա-սակրավորական ծառայության աշխատակիցների կողմից իրականացված տեղազննման արդյունքում վտանգավոր սարքեր չեն հայտնաբերվել։ Քննչական վարչությունում տեղի Է ունեցել տարհանում։ Տեղում աշխատում Է նաև նշված վարչության քննչական խումբը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ահազանգած քաղաքացու ինքնությունը։