Տարածելը շատ կարևոր է! 14-ամյա Գոհարիկին օգնել է պետք

Արմեն Արմոս Մարտիրոսյանը գրում է. Տարածելը շատ կարևոր է! Ընկերներ, Գոհարիկի բուժման համար անհրաժեշտ դեղորայքի ձեռքբերման համար 1 օրում հավաքեցինք $5000-ից ավել գումար, որի համար անչափ շնորհակալ ենք:

Խնդրում եմ շարունակել ակտիվ տարածել նյութն ու օգնել!

Սիրելի ընկերներ, նկարում պատկերված այս գեղեցիկ ու լուսավոր աղջնակը 14-ամյա Գոհարիկն է, ով հրաշալի նկարում է ու երազում պարուհի դառնալ: Երեխայի մոտ ախտորոշվել է ընդհանուր փոփոխական իմունոդեֆիցիտ, թրոմբոցիտոպենիա, բրոնխիալ ասթմա, ինչի կապակցությամբ ամեն ամիս երեխան կարիք ունի «Օկտագամ» կոչվող թանկարժեք դեղորայքի: Վերջինիս մեկ ամսվա բուժման կուրսի արժեքը կազմում է շուրջ 840.000 դրամ: Էս դրամահավաքի նպատակն է հավաքել շուրջ 7.500.000 դրամ և Գոհարիկին ապահովել իր համար կենսական նշանակություն ունեցող դեղորայքի 9 ամսվա պաշարով: Գոհարիկի երազանքներն իրագործելու համար յուրաքանչյուրիս աջակցությունը շատ կարևոր է:
Ֆեյսբուքյան դրամահավաքին գումար փոխանցելիս, եթե տեխնիկական խնդիրներ առաջանան, կարող եք փոխանցել համակարգչով կամ բիզնես քարտին՝ 4083090010040213 (Visa card)