Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը կարծում է՝ ընդդիմությունը հասկացել է, որ հասարակության շրջանում լայն աջակցություն չունի, այդ պատճառով էլ վերադարձավ խորհրդարան:
Աղազարյանը ողջունում է ընդդիմության՝ Ազգային ժողով վերադարձը:
ՔՊ-ական պատգամավորը վստահեցրեց՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում անառարկելի հեղինակություն ունեցող քաղաքական գործիչ է:
«Ընդդիմությունը պահանջում էր վարչապետի հեռացում ու դա ժողովրդի մոտ չունեցավ արձագանք, ես կարող եմ դա համարել որպես վստահության հանրաքվե, այդքան բան», — ԱԺ-ում լրագրողներին ասաց Հովիկ Աղազարյանը: