Լավ լուր. մինիմալ աշխատավարձը 68 հազար դրամից կբարձրացվի մինչև 75 հազար դրամ

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը և կից ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է 2023 թվականից նվազագույն ամսական աշխատավարձը 68 հազար դրամից դարձնել 75 հազար դրամ:

«Նախաձեռնությունը բխում է Կառավարության գործունեության ծրագրից: Այն մշակելիս հաշվի են առնվել ներկայիս սոցիալ-տնտեսական վիճակը, ինչպես նաև երկրի մակրոտնտեսական ցուցանիշների մասին տեղեկատվություն պարունակող բազաների վերլուծության արդյունքները», — ասաց նախագծերի փաթեթը ներկայացնող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը:

Փոխնախարարի ներկայացմամբ՝ առաջարկվում է 2023 թ. հունվարի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձի չափը բարձրացնել՝ 68 հազարի դրամից դարձնելով 75 հազար դրամ։