Փաշինյան, դու վարչապե՞տ ես, թե՞ բողոքի գրքում թվիտ գրող. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանով տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Փաշինյան,դու վարչապե՞տ ես,թե՞ բողոքի գրքում թվիտ գրող։ Դու աշխատավարձ ստանում ես ոչ թե թվիտ գրելու համար,այլ սահմանների անառիկությունն ու պետության անվտանգությունն ապահովելու։

Քո բողոքները ոչ մի պետություն բանի տեղ չի դնելու,քանի որ որեւէ մեկը չի կարող հարգել սեփական ազգի երազանքը թաղողին։

Զենք չես կարողանում բերել,հող չես կարողանում պահել,բանակցություններում պետական շահ չես կարողանում սպասարկել. մնացել ես վարչապետի աթոռից կպած ,որ ի՞նչ անես։

Ասա՝քեզ ի՞նչ ու ինչքա՞ն է պետք,ազգովի հավաքենք ու տանք քեզ,միայն թե գնա»։