Այսօր Մարիամ Փաշինյանի ծննդյան օրն է. Տեսեք՝ ինչ լուսանկար է հրապարակել Աննա Հակոբյանը

Այսօր Մարիամ Փաշինյանի ծննդյան օրն է։ Նա վարչապետի ավագ դուստրն է, ծնվել է 1998 թվականի նոյեմբերի 14-ին: Աննա Հակոբյանն այսօր լուսանկար է հրապարակել։

Մարիամը սովորել է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, ավարտել է Էստոնիայի Տարտուի համալսարանը, որը նախկին Դորպատի համալսարանն է: Ինչպես Նիկոլ Փաշինյանն է նշել հարցազրույցներից մեկի ժամանակ, Մարիամը ակտիվ հետաքրքրվել է քաղաքականությամբ, բայց ժամանակի ընթացքում քաղաքականությունը դուրս է եկել նրա հետաքրքրությունների շրջանակից: