«Հրապարակ» օրաթերթը երեկ գրել էր, որ Պեմզաշենում տեղի ունեցած դաժան սպանության մեջ կասկածվող անձանցից մեկը ձերբակալվել է, իսկ մյուսը՝ ով ըստ ոստիկանության, փնտրվում է, ավելի ուշ է հայտնաբերվել, նույնպես ձերբակալվել է։
Այսօր մեզ տեղեկություններ հասան, որ փնտրվող անձը, որը նույնպես ձերբակալվել է, Վրույր Բարսեղյանի հորեղբոր որդին է։ Մեր տեղեկություններով, այդ անձը գտնվել է Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղում, որտեղից էլ բերման է ենթարկվել Ոստիկանության բաժին։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Պեմզաշեն գյուղում դաժան սպանություն էր տեղի ունեցել, 31 ամյա կինը և նրա 2 անչափահաս երեխաները հայտնաբերվել էին սպանված։