Պեմզաշենում երիտասարդները փակել էին գյուղի մուտքը, փորձելով իմանալ մարդասպանի բնակության հասցեն

Քիչ առաջ Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի երիտասարդները փակել էին գյուղի մուտքը, փորձելով իմանալ սպանություն կատարած անձի բնակության հասցեն։Մի պահ սկսվեց հրմշտոց ոստիկանների և քաղաքացիների միջև, գրում է «Հրապարակը»։

Այս պահին ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում 32-ամյա բնակչի տան մոտ, ով կասկածվում է 31- ամյա կնոջ և 2 երեխաների սպանության մեջ։

Հիշեցնենք, որ ոստիկանությունը և քննչական կոմիտեն հաղորդագրություն են տարածել, որ ձերբակալվել է հանցագործություն կատարած անձը։