ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում պարզաբանել է, թե ինչու էր 2020 թվականին՝ պատերազմից առաջ արել իր հայտնի «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը։
«Ինչու՞ եմ ես այդպես ասել, ասել եմ՝ ելնելով նրանից, որ ՀՀ-ն ընդունել է Անկախության հռչակագիր, որտեղ գրած է դա, այլ բան, որ հետագայում պարզվել է, որ 2020 թվականին բոլորը դրա մասին մոռացել են և Անկախության հռչակագրի վրա հիմնված հայտարարությունը բոլոր նախկին իշխանությունների քննարդատությանն են արժանանում։ Սրանից է, որ գալիս եմ հետևյալ եզրակացության․ եթե էդպես է, արձանագրում ենք էդ իրողությունը, նշանակում է, որ ՀՀ-ն նոր տեսության անհրաժեշտություն ունի, որովհետև մենք Անկախության հռչակագրի հաջորդ պահից սկսել ենք այդ հռչակագրի տեսության դեմ աշխատել և ի վերջո հասել ենք նրան, որ այդ տեսությունն արդեն մեզ համար նույնիսկ իրավական ուժ չունի կամ գործնական քաղաքական ուժ չունի։ Սրանում ամբողջ խնդիրը»․-ասաց Փաշինյանը։