Արևադարձային «Նիկոլ» փոթորիկը հարվածել է Ֆլորիդա նահանգին, ինչի հետևանքով 350 000 տուն հոսանքազրկվել է։ Ափին մի քանի շինություններ ավերվել են հսկայական ալիքներից։
Տներից, որոնց հուսալիությունը հարցականի տակ էր, մարդիկ տարհանվել են: Մահացածների թվի վերաբերյալ տվյալները տարբեր են, հաստատվել է առնվազն երկու մարդու մահը, գրում է interfax.ru-ն։
Օդերևութաբաններն ընդգծել են, որ սա վերջին 40 տարվա ընթացքում առաջին դեպքն է, երբ փոթորիկը հարվածում է Միացյալ Նահանգներին նոյեմբեր ամսին:
Փոթորկի հզորության պատճառով իշխանությունները բնակչության պարտադիր տարհանման հրաման են արձակել: Ֆլորիդա նահանգի 67 շրջանից 45-ում սահմանվել է արտակարգ դրություն, մինչդեռ չորս շրջան պարտադիր տարհանման հրաման է ստացել:
Տարհանման հրամանն անտեսելու համար տույժեր չկան, բայց փրկարարները չեն արձագանքի, եթե հրամանն անտեսողները դիմեն օգնության համար: