Աննա Հակոբյանը կրում է 31 900 ԱՄՆ դոլար արժողությամբ ժամացույց

Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Իսլանդիա կատարած այցի երկրորդ օրը մասնակցել է «Գենդերային հավասարության պաշտպանություն և առողջություն՝ բոլորի համար» խորագրով քննարկմանը: Նա նաև հանդես է եկել ելույթով: Աննա Հակոբյանի պաշտոնական էջը այցից լուսանկարներ է տարածել:

Լուսանկարներից երևում է, որ Աննա Հակոբյանը կրում է 18 կարատանոց ոսկուց, Roger Dubuis ֆիրմայի ժամացույց, որի արժեքը կայքում նշված է 31 900 ԱՄՆ դոլար: