Կյանքում սենց սեxի տեսե՞լ եք… Սոս Ջանիբեկյանի նախկին կինը այս անգամ չափն անցել է

Սոս Ջանիբեկյանի նախկին կինը՝ բլոգեր Մադոննա Հարությունյանը, բավականին համարձակ կին է: Այս անգամ նա իր ինստագրամյան էջի սթորի հատվածում հրապարակել է իր ընկերներից մեկին`Համլետին, ասելով` էսքան Սեքսի Համի տեսել է՞իք:

Մադոննա ջան, տեսել ենք, կարիք չկա այդ բառերի օգտագործման համար հարմար առիթներ փնտրես, իսկապես արդեն վանում ես, գրում է Starnews-ը։

Նշենք, որ Մադոննա Հարությունյանը հաճախ է համարձակ լուսանկարվում։ Վերջին շրջանում նա այնպիսի լուսանկարներ է հրապարակում, որոնցում լայն բացվածքով է ներկայանում՝ հատուկ այնպես լուսանկարվելով, որ շեշտադրվեն կրծքերը։

Հավելենք, որ վերջերս Մադոննան ինստագրամյան անանուն հարց ու պատասխան էր կազմակերպել։ Հետեւորդներն առանց իրենց անունը բացահայտելու նրան հարցեր հղելու հնարավորություն են ունեցել: Դրա շրջանակներում նրան հարց էին տվել՝ արդյո՞ք երբևէ համբուրվել է Դիանա Մալենկոյի հետ։ Մադոննան բացասական պատասխան է տվել։

Նշենք, որ Դիանան և Մադոննան մտերիմ ընկերուհիներ են, ուշագրավն այն է, որ նախքան Մադոննային հանդիպելը Սոս Ջանիբեկյանը սիրային կապի մեջ է եղել Դիանայի հետ։ Ի դեպ, Դիանան արդեն տարիներ է, ինչ հանդիպում է Սոսի մտերիմ ընկերներից մեկի հետ։