Վարդուհի Վարդանյանի հարսը՝ Մերի Ղազարյանը հրապարակել է դստեր նոր լուսանկարը: Հետևելով նոր լուսանկարին երևում է, թե որքան է փոքրիկ Վարդուհին մեծացել և որքան նման է նա իր տատիկին: Հավելենք, որ ավելի վաղ Starnews-ն տեղեկացրել էր, որ փոքրիկը ծնվել է հունիսի 3-ին:Նշենք, որ Մերին բավական ակտիվ է համացանցում:
Նա հաճախ է հարց ու պատասխաններ կազմակերպում ինստագրամյան հարթակում: Նա թե հղիության ընթացքում, թե մայրանալուց հետո կիսվում է իր փորձով: Մերին նաև ամուսնու և դստեր մասնակցությամբ հուզիչ տեսանյութ էր հրապարակել: Նախքան մայրանալն էլ ներկայացնում էր, թե ինչպես է անցել իր հղիության ընթացքը, ինչպես է սնվում և այլն: Օրերս էլ Մերին ցույց է տվել, թե ինչպես է դստեր հետ զբոսնում: