Ինչպե՞ս են հայտնաբերել մոր և երեխաների դիերը… Ինչպես են նրանք սպանվել

Ինչ-որ մեկը անկետա է ուզել վերցնել, գնացել է հիվանդանոց, զանգել են՝ չի պատասխանել, զանգել են դպրոցը՝ երեխեն դասի չի գնացել, այդպես են իմացել. այս մասին Պեմզաշենում MediaHub-ի հետ զրույցում պատմեց սպանված ընտանիքի համագյուղացիներից մեկը:

Նա նշեց, որ տեղյակ չի, թե ով է առաջինը դուռը բացել: Նրա խոսքով, կատարվածը` անմեղ երեխաների դաժան սպանությունը, անմարդկային քայլ է, մեր հայ ազգին բնորոշ բան չէ:

Նշենք, որ այս պահին MediaHub-ի նկարահանող խումբը Պեմզաշենում է:

Գյուղից MediaHub.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ երեխաների երակներն են կտրել, դանակը խրել են երեխաներից մեկի սրտի մեջ, խոսակցություն կա, որ կինը գլխատված է եղել։

Ընտանիքի ամուսինը՝ Սևակը, ՌԴ-ում է, ընտանիքը մենակ է եղել։

«Դուռ, պատուհան չեն կոտրել, ըստ էության, դուռը բացել են, հանցագործը նորմալ մտել է։ Ոչ մեկին չեն կասկածում, դիակները դեռ դուրս չեն բերվել տնից», — ասաց նա։

Հիշեցնենք, որ Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Համայնքի տներից մեկում այսօր հայտնաբերվել են 31-ամյա կնոջ և 2 երեխաների դիերը։ Մահացածներն են 31-ամյա Զարինե Մ-ն, 12-ամյա Կարինեն և 8-ամյա Սարգիսը, որոնց ամբողջական տվյալները ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են։

MediaHub.am-ին Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը քիչ անց փոխանցել էր, որ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին՝սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը և155 հոդված 2-րդ մասի 5-րդ աչափահասի սպանությունը կետերով։