Ռաբիսի թագուհի Նանան, պարապ լինելու արդյունքում, դառնում է TIkTok-ի թագուհին

Starnews.am-ը գրում է. Իրեն ռաբիսի թագուհի հռչակած երգչուհի Նանան այնքան պարապ է մնացել, որ ամբողջ օրն իր ինստագրամյան էջում տարածում է տարօրինակ տեսանյութեր, մի դեպքում ինքն իրեն դնում է առյուծի տեղ, համեմատում իրեն առյուծի հետ, մյուս դեպքում անընդմեջ իր իսկ կարծիքով հումորային տեսանյութեր տարածում:

Իրականում Նանա ջան, որքան էլ թագուհի ես, այն էլ `ռաբիսի, միևնույն է, տարիքդ առած ես, հայտնի երգչուհի ես, եթե չես կարողանում ճիշտ, գրագետ և աչքին հաճելի վարել ինստագրամյան էջդ, պետք է դիմես հատուկ մասնագետի, չէ որ թագուհիներին իսկապես վայել կլինի դա: Այլապես թվում է թե ռաբիսի թագուհու տիտղոսը որոշել ես փոխես TikToki թագուհու տիտղոսով:

Նշենք, որ Նանան այն հայտնիներից է, ով դիմել է բազմաթիվ պլաստիկ միջամտությունների: Վերջին շրջանում նա ևս դիմել է նոր էսթետիկ միջամտությունների այդ անգամ էլ առավել քան փոքրացնելով դարձյալ իր քիթը:

Երգչուհին միայն դիմային հատվածում կարծես թե մի քանի վիրահատությունների է հասցրել ենթարկվել։

Քիթ, շուրթեր, ծնոտ, հոնքեր և այլն։ Մինչդեռ այժմ դա կարծես թե շարունակվում է կրկին անգամ։