Հաղորդավար Հրաչ Մուրադյանն, ով ընտանիքի հետ բնակվում է ԱՄՆ-ում, ինստագրամյան էջում հրապարակել է սթորիներ, որի մեջ կնոջը դիմելով ասում է. «Ի՞նչ էին գրել քեզ, խելառ կի՞ն»: Այստեղից հետևություն ենք անում, որ ինչ որ մեկը փորձել է Անաշեին վիրավորել, սակայն իրենք կարծես այդ ամենին հումորով են վերաբերվում:
Նորություն չենք ասի, որ Հրաչ Մուրադյանը և նրա կինը՝ ամերիկաբնակ պրոդյուսեր Անաշեհ Խոդավերդին, ծանոթացել էին դեռ տարիներ առաջ, չնայած դրան` նրանց սիրո պատմությունն այդ շրջանում չէր սկսվել։ Որոշ ժամանակ առաջ Հրաչը տեսանյութ էր հրապարակել, որում ներառված էր իր և կնոջ արխիվային կադրը։
Հավելենք, որ Starnews-ն ավելի վաղ արդեն տեղեկացրել է, որ դստեր 1-ամյակի առիթով Հրաչ Մուրադյանն առաջին անգամ ամբողջությամբ ցույց է տվել նրան։ Դստեր ծննդյան առիթով Հրաչ Մուրադյանը Երևանում անցկացրել է փոքրիկի ծննդյան, մկրտության և ատամհատիկի արարողությունները։