Նրանք իսկապես կտրեցին իմ ոտքը, բայց… Սեմյոն Պեգովը մանրամասներ է հայտնել

Ռուս ռազմական լրագրող Սեմյոն Պեգովի ոտքն անդամահատել են։ Այս մասին հայտնել է Պեգովը։

«Նրանք իսկապես կտրեցին իմ ոտքը, բայց ՌԴ ԳԱ Սիբիրի մասնաճյուղի ցիտոլոգիայի և գենետիկայի ինստիտուտի աշխատակիցներն այն աճեցնում են իմ ցողունային բջիջներից և խոստանում են աճեցնել մեկ ամսվա ընթացքում։ Թերևս դա տեղի կունենա ավելի արագ, սա առաջին նման փորձն է», — գրել է Պեգովը։

Հիշեցնենք՝ Սեմյոն Պեգովը վիրավորվել էր Դոնեցկի մերձակայքում։