Պարզվում է՝ Ալեքսանյանները Դուբայ մեկնելու ևս մեկ առիթ ունեին

Օրերս Դուբայում տեղի է ունեցել գործարար Սամվել Ալեքսանյանի որդու` Գոռի հարսանիքը: Պարզվում է, սակայն, գործարարն այս մի առիթով չի սահմանափակվել։ Երեկ Դուբայում շքեղ կերպով նշել են Ալեքսանյանի դստեր՝ Աստղիկ Ալեքսանյանի ծննդյան տարեդարձը։ Ծաղիկեր, փուչիկներ և միլիոններ արժեցող նվերներ է ստացել Աստղիկը, գրում է Starnews.am-ը։

Հավելենք, որ այս անգամ Ալեքսանյանները`ի տարբերություն իրենց ընտանիքի նախորդ հարսանիքներին, որևէ կադր և տեսանյութ չէին հրապարակել համացանցում, ավելին` գործարարի կինը` Շողերինան, հատուկ զգուշացրել էր բոլորին, որ որևէ կադր չհայտնվի համացանցում: