Մկոյի բացառիկ խոստովանությունը… Ինչ է նա ասել Հայկոյի մասին

Liferoom հաղորդման շրջանակներում հյուրընկալվել է Մկրտիչ Արզումանյանն, ով խոսել է Հայկ Մարությանի ներկայացմանը իր ներկա գտնվելու մասին: Մկրտիչի խոսքով` ինքն իմացել է, որ նրանք ցանկացել են ներկա գտնվել իր ներկայացմանը, իսկ վերջինս ասել է. «Թող համենան»:

Մկրտիչը նշել է, որ դա եղել է իրենց առաջին հանդիպումը կոնֆլիկտից հետո: Մկրտիչը նաև խոսել է իրենց ներկայիս հարաբերությունների, ժամանակ առ ժամանակ հանդիպելու մասին: Նա մասնավորապես նշել է. «Առաջվա լարվածությունն ի ուրախություն երկուսիս անցել է»:

Հավելենք, որ տարիներ առաջ հաղորդումներից մեկի ժամանակ Մկրտիչը հետևյալ պատասխանն է տվել իր և Հայկի միջև եղած կոնֆլիկտի պատճառի մասին խոսելիս. «Տարաձայնություններ են եղել աշխատանքի հետ կապված, բայց վերջում ընկերությունը հաղթեց: Տարիների կապն ավելի ուժեղ էր, քան որոշ տարաձայնություններ: Ուրախ եմ, որ այդպես տեղի ունեցավ և մեծ հաջողություն եմ մաղթում, որովհետև իրականում նա մեծ աշխատանք է կատարում: Մարդիկ մեծանում են, տարբեր կածիքներ են ունենում և ու եթե այդպես տեղի չունենար, գուցե տարօրինակ լիներ: Ժամանակավոր բնույթ կրեց, և ի ուրախություն ինձ ժամանակավոր տևեց»: