Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 7-8-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով։ Քամին արևմտյան է՝ 3-6 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքում ևս նոյեմբերի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում նոյեմբերի 7–ի գիշերը եղել է 2-4 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +13…+15 աստիճան տաքություն։