Միջադեպ հանրահավաքի ժամանակ. Քաղաքացին եկել էր Իրանի առաջնորդի նկարով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ միջադեպ տեղի ունեցավ Ֆրանսիայի հրապարակում: Մի տղամարդ Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդ Ռուհոլլահ Խոմեյնիի նկարով մտավ հանրահավաքի մասնակիցների մեջ: Նկարի տակ գրված էր. «Նա ցույց տվեց ճանապարհը փրկության»:

Հանրահավաքի մասնակիցները դա գնահատեցին որպես սադրանք և սկսեցին քաշքշել տղամարդուն և դուրս հանել իրենց շարքերից:

Տղամարդը, որը ներկայացավ որպես Սուրեն Աբրահամյան, Hraparak.am-ին ասաց. «Բոլորն են ուզում փրկվել, էս մարդն էլ ուզում ա, որ մենք փրկվենք: