Մենք միշտ ժամանակ ունենք իրար սիրելու. Լևոն Արոնյանի սիրեցյալը հուզիչ լուսանկար է հրապարակել

Գրոսմայստեր Լևոն Արոնյանի սիրեցյալը՝ Անիտա Այվազյանը, Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել։
Նա նշել է, որ սուրբ Վալենտինի օրը ժամանակ չունեին լուսանկար հրապարակելու, քանի որ Արոնյանը մրցաշարի էր մասնակցում։

«Այնուամենայնիվ, մենք միշտ ժամանակ ունենք իրար սիրելու և սիրվելու: Այսօր Լևոնն ավարտեց մրցաշարը՝ գրավելով երկրորդ տեղը։ Ես սիրում եմ քեզ, Լևոն, և շատ հպարտ եմ քեզնով։ Ես հավերժ շնորհակալ եմ Աստծուն, որ ունեմ քեզ», – գրել է Անիտան։